Jump to content

Շիրակի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Շիրակի պետական համալսարան
ռուս.՝ Ленинаканский педагогический институт, ռուս.՝ Ленинаканский педагогический институт имени Микаэла Налбандяна, ռուս.՝ Гюмрийский государственный педагогический институт имени Микаэла Налбандяна և ռուս.՝ Ширакский государственный университет имени Микаэла Налбандяна
Изображение логотипа
px
ՀապավումՇՊՀ
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումShirak State University
Հիմնադրված է1934
Անվանված էՄիքայել Նալբանդյան
ՌեկտորԵրվանդ Սերոբյան
Ուսանողներ3000
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ՀասցեՊ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Կայքshsu.am
Շիրակի պետական համալսարան (Հայաստան)##
Շիրակի պետական համալսարան (Հայաստան)
Շիրակի պետական համալսարան, Հայաստան
 Shirak State University Վիքիպահեստում

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (ՇՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում, Հայաստանի ամենամեծ մարզային բուհը։

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի շենքը, 1934

Միքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտը հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ[1]։ Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։

Կարճ ժամանակահատվածում Ս. Մովսիսյանը պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկել է Լենինականի վաստակաշատ ուսուցիչներին և հրավիրել մասնագետներ Երևանից։ Ինստիտուտը դարձել է լենինականցիների պարծանքը և քաղաքի մտավոր կյանքի կենտրոնը։ Սկսած 1949 թվականից այն կրում է Միքայել Նալբանդյանի անունը[2]։

Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ[3]։ Համալսարանում իրականացվում է բակալավրի՝ առկա և հեռակա համակարգերում, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրով ուսուցում։ Համալսարանում սովորում են 3000-ից ավելի ուսանող` անվճար և վճարովի ուսուցմամբ։

Համալսարանն ունի իր օրհներգը և զինանշանը։ Համալսարանը գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրում է ՇՊՀ-ի շքանշանով և ոսկե մեդալով։

Իր կենսգործունեության 87 տարիների ընթացքում մանկավարժական ինստիտուտը, իսկ այժմ արդեն համալսարանը տվել է ավելի քան 25 000 շրջանավարտ, որոնց մեծ մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել եւ այժմ էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը։ Նրանք դպրոցի հազարավոր փորձաշատ կամ նորաթուխ ուսուցիչներ են, հարյուրների հասնող վաստակավոր մանկավարժներ, որոնցից շատերն արժանացել են հասարակության բարձր գնահատանքին, ամենատարբեր պատվավոր կոչումների ու կառավարական պարգևների։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի պետական համալսարանն ունի 4 ֆակուլտետ և մեկ հատուկ մասնագիտացված ամբիոն․

  • Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
    • Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոն
    • Գործարարության և վարչարարության ամբիոն
Շիրակի մայր բուհ, քանդակի հեղինակ՝ Սամվել Պետրոսյան
  • Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոն
    • Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն
    • Անգլերեն լեզվի և գրականության ամբիոն
    • Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոն
    • Արվեստի ամբիոն
  • Մանկավարժության ֆակուլտետ
    • Մանկավարժության ամբիոն
    • Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոն
  • Սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետ
    • Պատմության և փիլիսոփայության ամբիոն
    • Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն
    • Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն
  • Ռազմական ամբիոն

Հայտնի դասախոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կրթություն» հոդվածը «Դպրոցական մեծ հանրագիտարանում»
  2. Ինստիտուտի մասին hayazg.info կայքում
  3. «ԳՊՄԻ պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՇՊՀ-ի պաշտոնական կայքըՇՊՀ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջըՇՊՀ-ի պաշտոնական յութուբյան էջըՇՊՀ-ի պաշտոնական ինստագրամյան էջըՇՊՀ-ի պաշտոնական թվիթերյան էջը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրակի պետական համալսարան» հոդվածին։